Բուենոս Այրեսի խորհրդարանը կոչ է անում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2010 22:37

Բուենոս Այրեսի խորհրդարանն ապրիլի 22-ին լիագումար նիստի ընթացքում «Հանդուրժողության և ազգերի միջև հարգանքի օրվա» շրջանակներում և Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունել է բանաձև, համաձայն որի` Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը, հարգելով զոհերի հիշատակը և հետագայում նման հանցանքները կանխելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը և առաջին հերթին Թուրքիային` ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիտվել է 2278 անգամ:
Print Friendly

Leave a Reply