Պայթյուններ և մահափորձ Իրաքի մի շարք քաղաքներում. զոհվել է 2 զինվորական
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2009 17:05
Երկու իրաքցի զինվորական է սպանվել Մուսուլ քաղաքում անհայտ զինյալների կրակոցներից: Անվտանգության ուժերին չի հաջողվել բռնել փախուստի դիմած զինյալներին: Իրաքի տարբեր քաղաքներում միաժամանակ իրականացվել են մի քանի պայթյուններ: Մայրաքաղաք Բաղդադի հյուսիսարևելյան Բաքուբա քաղաքում պայթել է երկու ռումբ, որի հետևանքով 3 իրաքցի զինվորական ծանր վնասվածք է ստացել: Իսկ Ֆալլուջայում` Բաղդադից դեպի արևմուտք, Իրաքի իսլամական կուսակցության հայտնի ղեկավար Ամար Մուհամմադի դեմ մահափորձ է իրականացվել. նրա ավտոմեքենայի մոտ պայթել է մեկ այլ ավտոմեքենա. Մուհամադի ընտանիքի անդամները չեն զոհվել, սակայն ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վերլուծաբանների դիտարկմամբ` հաճախակի դարձած պայթյունները նախորդում են Իրաքից ամերիկյան զինուժի մոտալուտ դուրսբերմանը և ապացուցում են, որ Իրաքի բանակն ու անվտանգության ուժերն ի վիճակի չեն միայնակ հսկել իրադրությունը երկրում:
Al Hurra






Facebook
Tweet This
Email This Post
