Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2010 20:46

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և ապրիլի 26-29-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 10 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց:

Չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և ապրիլի 26-29-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն ապրիլի 26-ի ԱԺ նիստում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply