Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել ….
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 23, 2010 19:33
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։
Ողջունելով մեր անվանի հայրենակցին` Նախագահ Սարգսյանն ասել է ՙՄենք հպարտանում ենք Ձեզանով և արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով և կարծում ենք, կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը՚: Երկրի ղեկավարը շնորհավորել է գիտնականին` վերջին ձեռքբերումների առթիվ և նշել, որ Հայաստանում անթաքույց ուրախությամբ էին հետևում, թե ինչպես է նա ամբողջ աշխարհին պատմում այդ հաջողության մասին:
Հանրապետության նախագահը և անվանի գիտնականը քննարկել են Հայաստանի և ՄՀՄԻ–ի միջեւ հետագա համագործակցության զարգացման հարցեր, անդրադարձել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրերին։ Ակադեմիկոս Հովհաննիսյանն ասել է, որ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է ԵրՖԻ–ի բազայի վրա Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում:






Facebook
Tweet This
Email This Post
