Ռալֆ Յիրիկյանի այցելությունը ԱՄՆ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 23, 2010 16:00
Ապրիլի 9-19-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝«Բիզնես, որն ունի առաքելություն» նշանաբանի ներքո հանդիպումներ է ունեցել աշխարհի հայության հետ՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Լոս Անջելեսում:
«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը ընդլայնում է ընկերության կորպորատիվ պատասխանատվության սահմանները:
«Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում` ազգային ինքնության պահպանման ջանքերին աջակցության առումով: Յուրաքանչյուր հայի` աշխարհի որ անկյունում էլ որ նա լինի, մենք պետք է ասենք, թե որքան մեծ է մեր Հայրենիքը և որքան մեծ է մեր պատասխանատվությունը դրա զարգացման և բարգավաճման գործում»,-Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամենատարբեր տարիքի և մասնագիտության հայերի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հայկական դպրոցները և կրթական այլ հաստատությունները` թե’ արևելյան, և թե’ արևմտյան ափերում, դռնբաց էին դիմավորում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի և նրա թիմակիցների «Բիզնես, որն ունի առաքելություն» նախագիծը: «Հայաստանում մեկնարկած նախագիծը բերեց մեզ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների` ձեզ, մոտ, մեր երկրում բարգավաճման հնարավորությունները ձեզ ներկայացնելու վճռականությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վառ օրինակ է, որի հաջողություններն անհնարին են առանց հայ երիտասարդ նորավարտ մասնագետների և տաղանդավոր վարչական աշխատակիցների»,-նշեց պարոն Յիրիկյանը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում:
Հայաստանի սրտից հայկական առանձնահատկություններով միջազգային օպերատորը դիմում է յուրաքանչյուր հայի. «Եթե մենք կարողացանք իրագործել մեր նպատակները, ուրեմն կարող եք և դուք»:
Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցեցին ամենատարբեր մասնագիտությունների և տարիքի հայեր, որոնք եկել էին առավել մոտիկից ծանոթանալու սիրելի հայրենիքում հաջողակ բիզնեսի անցած ուղուն:
Առաքելության հաջորդ կանգառը Լոս Անջելես քաղաքն էր, ուր առանձնահատուկ պատրաստակամությամբ էին սպասում շատերի մոտ արդեն ճանաչում ստացած բրենդի Հայաստանից բերված ուղերձին: «Հայրենիքի մասին մեր պատկերացումները կազմվում են մեր ընկերության նվաճումներից դատելով: Եթե մենք կարողացանք իրագործել մեր նպատակները, ուրեմն կարող եք և դուք»: «Պետք չէ հարցնել, թե ի՞նչ է անում հայրենիքն ինձ համար, պետք է հարցնել` թե ես ի՞նչ եմ անում հայրենիքիս համար»,- համալսարանական և դպրոցական լսարանին դիմելով` նշեց պարոն Յիրիկյանը:
Ոգեշնչող, նոր նախաձեռնությունների դրդող և դրական լիցքեր հաղորդող. սրանք այն խոսքերն են, որոնց ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ հանդիպելու հնարավորություն ստացածների մեծ մասի կողմից տրված գնահատականներում արժանացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Միացյալ Նահանգներ կատարած այցելությունը:
Այս տասնօրյա հանդիպումը հիշարժան էր ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, ով պատիվ ունեցավ հանդիպելու ԱՄՆ մեր հայրենակիցների հետ, այլև` սփյուռքահայության այն մասի համար, ով միշտ ձգտում է լավ նորություններ լսել հայրենիքի մասին, հատկապես երբ սեփական հայրենիքի բարգավաճման մասը դառնալու հնարավորություն կա:
ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է:






Facebook
Tweet This
Email This Post
