Ալեքսանդր Իսկանդարյան. «Գործընթացն ընդհատված չէ»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2010 15:49

Հայ-թուրքական գործընթացը ընդհատված չէ, ուղղակի այն սառեցված է, որը փաստացի սկսվել էր այս տարվա հունվարին. հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացը բնորոշեց քաղաքագետ Ալեքասանդր Իսկանդարյանը:

«Սա կանգնեցում չէ, այլ ուղղակի բաղ թողնված դուռ, որի միջոցով տեղ է թողնվում հարաբերությունների հետագա զարգացումների համար,- ասաց Իսկանդարյանը,- սա մեսիջ էր Թուրքիային, որ մենք պատրաստ ենք ստորագրել արձանագրությունների տակ, եթե դուք ևս պատրաստ եք»:

Իսկանդարյանը  նախագահ Սարգսյանի երեկվա ուղերձը որակեց որպես մեսիջ Թուրքիային, որ բոլոր ողջամիտ ժամկետներն ավարտված են. «Այդպես երկար շարունակել չի կարելի: Միաժամանակ այն նաև ուղղված էր արտաքին խաղորդներին, որոնցից արդեն ադեկվատ արձագանք է ստացվել»:

ԱՄՆ-ը, Եվրոպան և ՌԴ-ն շարունակում են մնալ որպես գործընթացի շարունակությամբ հետաքրքրված կողմեր. կարծում է Իսկանդարյանը:

«Ուղղակի խնդիրն այն է, որ նրանք իրենց ստրատեգիան կազմակերպում են տարբեր մեթոդներով,- ասաց Իսկանդարյանը,- ԱՄՆ-ի ճնշումն ավելի կոշտ է արտահայտվում, իսկ Եվրոպայի գործելակերպն ավելի փափուկ է: Իսկ ՌԴ-ի կողմից ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ հանդես գա գործընթացին: Ընդհանրապես այս երեք խաղորդներն էլ ուզում են գործընթացի շարունակությունն ու սահմանի բացումը»:

Քաղաքագետի կարծիքով՝ գործընթացի նկատմամբ Թուրքիայի բռնած դիրքը պայմանավորված է ներքին քաղաքականությամբ: «Խնդիրն Անկարայում է,- ասաց նա,- իշխող կուսակցության ռեյտինգն ընկնում է և իշխող էլիտաների դիրքի ամրապնդման խնդիր կա: Նրանք վախենում են կտրուկ քայլեր անել 2011թ. ընտրությունների նախաշեմին: Ըստ ամենայնի՝ երբ ես կանխատեսել էի, որ ԱՄՆ-ի ճնշումը Թուրքիայի վրա ավելի ուժեղ լինի, ես թերագնահատել էի իրավիճակն այն առումով, որ Թուրքիայի ներքին հակազդեցությունը գործընթացին ավելի ուժեղ դիմագրավեց արտաքին ճնշումներին»:

Այս հանգամանքը Իսկանադարյանը բացատրեց, որ եթե Հայաստանում որոշում ընդունվի վավերացնել արձանագրությունները, ԱԺ-ում դա լուրջ խոչընդոտի չի հանդիպի, որովհետև իշխող հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում. «Թուրքիայում դա այդպես չէ և իրենց խորհրդարանում ուժերն այլ կերպ են բաշխված»:

Բնական է, որ Թուրքիան գործընթացի այսպիսի շրջադարձի համար կմեղադրի Հայաստանին. կարծում է Իսկանդարյանը: «Դա քաղաքականության մեջ շատ ընդունված և սովորաբար կիրառվող մեթոդ է,- ասաց նա,- հո՞ չեն ասի, որ մենք ենք մեղավոր»:

Կարտասանի արդյո՞ք ԱՄՆ-ի պրեզիդենտը ապրիլի 24-ի իր ելույթում ցեղասպանություն բառը:

Քաղաքագետը կարծում է, որ ոչ՝ առաջնորդվելով հետևյալ տրամաբանությամբ. «Դա գործիք է, որն օգտագործում են ըստ իր նշանակության: Եթե դու այն մի անգամ արդեն օգտագործես, ապա այն արդեն կկորցնի իր նշանակությունը հետագայում օգտագործելու առումով:  Այսպիսի իրավիճակում հնարավոր չէ սահմանի բացումը, իսկ գործընթացի հետագա զարգացման համար այդ գործիքը դեռ պետք կգա»:

Իսկանդարյանն ասում է, որ, եթե նույնիսկ Օբաման արտասանի Ցեղասպանություն բառը, դա դեռ ոչինչի չի նշանակում. «Մարդու խոսքը, եթե անգամ դա պրեզիդենտն է, և Կոնգրեսի որոշումը լրիվ տարբեր հասկացությւոններ են: Եվ հետո Ռեյգանն արդեն օգտագործել է Ցեղասպանություն բառը»:

Դիտվել է 3196 անգամ:
Print Friendly

Leave a Reply