ԱՄՆ դեսպանը կվերադառնա Սիրիա. Վաշինգտոնը նոր դեսպանատուն ձեռք կբերի Դամասկոսում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2009 16:59
Վաշինգտոնը 4 տարվա ընդհատումից հետո վերադարձնում է Դամասկոսում իր դեսպանին` ի նշան ԱՄՆ-ի և Սիրիայի միջև հարաբերությունների բարելավման: «Վաշինգտոն փոստ»-ի գնահատմամբ` այս քայլն ապացուցում է, որ ամերիկյան վարչակազմը` նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ, ցանկանում է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի արաբ երկրների ու մահմեդական աշխարհի հետ: «Սի էն էն»-ն էլ բացահայտել է, որ դեսպանի վերադարձը կազմակերպելու նպատակով` վերջերս Սիրիա է այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Բոսուելլը, ով չի բացառել Դամասկոսում ԱՄՆ նոր դեսպանատան կառուցումը: Վաշինգտոնում Սիրիայի դեսպանն էլ «Յունայթեդ պրես»-ին տեղեկացրել է, որ իր երկիրը ոչ մի պաշտոնական գրություն չի ստացել ամերիկյան դեսպանի հնարավոր վերադարձի կապակցությամբ, սակայն հավելել է, որ նման քայլով ԱՄՆ վարչակազմը «կուղղի Բուշի քաղաքականության հետևանքները»: Դիվանագիտական աղբյուրները դեռևս չեն նշում Դամասկոսում ԱՄՆ նոր դեսպանի անունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ետ էր կանչել Սիրիայում իր դեսպան Մարգրետ Սկոպիին 2005 թ-ին` ի նշան բողոքի Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության, որում Վաշինգտոնը մեղադրում էր Սիրիային:
Washington Post, CNN






Facebook
Tweet This
Email This Post
