Հայաստանի ձյուդոյիստները մնացին ձեռնունայն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 23, 2010 14:45
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դավթյանը (60 կգ) և Արմեն Նազարյանը (66 կգ) անմասն են մնացել խաղարկված պարգևներից:
Հովհաննեսը հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Օլե Սունդստրյոմին, մոլդովացի Օկտավիան Նակուին: Ցավոք, 1/4 եզրափակիչում մեր մարզիկը զիջեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին: Բայց սփոփիչ մրցամարտում Դավթյանն առավելության հասավ չեխ Պավել Պետրիկովի նկատմամբ և իրավունք ստացավ իտալացի Էլիո Վերդեի հետ գոտեմարտում վիճարկելու բրոնզե մեդալը: Սակայն Հովհաննեսն անհաջողության մատնվելով` չկարողացավ օգտագործել հնարավորությունը: Այսպիսով, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը բավարարվեց 5-րդ տեղով: Նազարյանը ևս լավ սկսեց մրցաշարը, հաղթելով բուլղարացի Մարտին Իվանովին, վրացի Շալվա Կարդավային: Սակայն քառորդ եզրափակչում նա պարտվեց իսպանացի Սուգոյ Ուրիարտեին: Սփոփիչ գոտեմարտում էլ Արմենը զիջեց ֆրանսիացի Լոիկ Կորվալին և զբաղեցրեց 7-րդ տեղը: Այժմ փորձության հերթը 2009-ի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն, 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանինն է:






Facebook
Tweet This
Email This Post
