8-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2010 14:23

Այսօր առավոտյան վերսկսվել են ապրիլի 20-ին Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած, ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որոնումները:

Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ից մինչեւ ժամը 20.40-ը փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների, ջրասուզակի եւ պարամեդիկի կողմից որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի` Երեւանի Արշակունյաց եւ Տիգրան Մեծի պողոտաներով անցնող հատվածի խողովակներում, Ռոստովյան փողոցի տակով անցնող թունելում, եւս մեկ անգամ ուսումնասիրվել են ջրանցքի` «Սուրմալու» առեւտրի կենտ¬րոնով անցնող, ինչպես նաեւ Նոր Խարբերդից մինչեւ Ջրաշեն գյուղ մոտ 11 կմ երկարությամբ ձգվող հատվածները, որտեղ միաժամանակ որոնողական աշխատանքներ է իրականացրել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Աշխատանքներին մասնակցել են նաև փրկարարական ուժերի վարչության աշխատակիցները եւ թիվ 3 եւ 4 հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները:

Երեկ ժամը 22.34-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղամիջյան գետը անձրեւաջրերից վարարել է, եւ մի խումբ բնակիչներ են մնացել գետի մյուս կողմում:
Դեպքի վայր մեկնած` Աշտարակի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների ուժերով 10 մարդ անցկացվել է անվտանգ վայր` գետի հակառակ ափ:

Ժամը 23.00-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply