Ֆիլիպ Քրոուլին վստահ է, որ հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2010 3:05

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ զարմացած չի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացումը հետաձգելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումից: Նա վստահություն է հայտնել, որ գործընթացը կարող է շարունակվել. այս մասին հաղորդում է թուրքական Haberler-ը:

«Մեզ վստահություն է տալիս այն, որ երկու կողմերն էլ չեն հրաժարվել գործընթացից: Բայց ինչպես մենք` բոլորս, հասկանում ենք, առաջխաղացման հասնելու համար, գուցե, ժամանակ է պետք»,-ասել է Քրոուլին:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ երկու կողմերն էլ ջանքեր են գործադրում, որպեսզի գործընթացը չկանգնի. «սա ապահովում է մեր լավատեսությունը»:

Դիտվել է 2350 անգամ:
Print Friendly

Leave a Reply