Բուլղարիայում լույս է տեսել «Եվրոպա» ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ համարը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 22, 2010 22:40

Ապրիլի 22-ին «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել «Եվրոպա» ամսագրի Հայաստանին նվիրված հատուկ համարը:

Համարը սկսվում է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որտեղ նախագահը անդրադառնում է հայ-բուլղարական հարաբերություններին, երկու ժողովրունդրեի բարեկամությանը:

Համարում հրապարակված է հարցազրույց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որտեղ ԱԳ նախարարը ներկայացնում է հայ-բուլղարական համագործակցությանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին ու առաջնայնություններին:

Ամսագրում հոդվածներ են տպագրվել Հայաստանի պատմության, մշակույթի, սպորտի, գիտության ու կրթության ոլորտներին, տնտեսությանը եւ ներդրումային դաշտին:

Դիտվել է 1832 անգամ:
Print Friendly

Leave a Reply