Հրամանագիր է ստորագրվել արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 22, 2010 22:30
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ և ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին՚ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:
Հրամանագրով ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:






Facebook
Tweet This
Email This Post
