«Բանանցի» յուրօրինակ ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 22, 2010 15:15

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ  խաղում Երևանի «Բանանցը», հյուրընկալվելիս 2:0 հաշվով  հաղթելով  Աշտարակի «Միկային», մտավ եզրափակիչ և մայիսի 9-ին գլխավոր մրցանակը կվիճարկի «Փյունիկի» հետ:

Մրցակիցների առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, այնպես որ, «Միկայի» ֆուտբոլիստներն առավելություն ունեին: Անգամ եթե տանտերերն անառիկ պահեին սեփական դարպասը` եզրափակչում խաղալու իրավունք կստանային: Սակայն հանդիպման 22-րդ և 60-րդ րոպեներին նրանք կոպիտ սխալներ թույլ տվեցին, որոնց հետևանքով «Բանանցի» խաղացողներ Դոս Սանթոսը և Օրտեգան գրավեցին «Միկայի» դարպասը: Խաղի 60-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո, խաղադաշտից հեռացվեց  «Բանանցի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Բայց դա էլ չօգնեց «Միկայի» ֆուտբոլիստնեին փրկել դրությունը: 2:0 հաշիվը մինչև խաղավերջ մնաց անփոփոխ: Այսպիսով, «Բանանցը» յուրօրինակ ռեկորդ սահմանեց` չորրորդ անգամ  անընդմեջ հանդես գալու  իրավունք ստանալով Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության  եզրափակչում: Ընդ որում, երկրորդ տարին անընդմեջ թիմն այդ ստուգատեսի վճական խաղում հարաբերությունները կորոշի «Փյունիկի» հետ:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply