Մահացել է ձեռնափայտի հարվածներից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 22, 2010 13:04
Երեկ ժամը 17.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում Այգուտ գյուղի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ 1981 թ. ծնված Սերգեյ Ա.-ի տան բակում հայտնաբերել է 1928 թ. ծնված, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի մեղադրանքով նախկինում դատապարտված Վլադիմիր Բայանդուրյանի դիակը` գլխի մասում ստացած վնասվածքների հետքերով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1940 թ. ծնված Աշոտ Ց.-ն համագյուղացի Սերգեյ Ա.-ի տան բակում, վիճաբանության ժամանակ, ձեռնափայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Բայանդուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում են ոստիկանությունից՝ Աշոտ Ց.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
