Ռեկորդակիրը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 22, 2010 12:39
Այսօր ռեկորդ է սահմանել Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը:Մարզիկը պառկած դիրքից կատարել է 3341 արտակորում:20-ամյա Կարապետյանի անունը գրանցվել է հայկական ՙԴյուցազնագրքում՚: Առաջիկայում հայտ կներկայացվի, որպեսզի այս ցուցանշն արձանագրվի նաև Ռեկորդների Գինեսի գրքում :Այս մարզական ակցիան նվրված էր հայոց ցեղասպանության 95-ամյակին: Մարզիկի պահանջն է բոլոր երկրներից ` ճանաչել հայոց ցեղասպանությունը:Ռեկորդակրի կոչն էր`ոչ ցեղասպանությանը:Կարեն Կարապետյանի նախնիները նույնպես տուժել ցեղասպանությունից, գաղթել են Վանից:
Դիտվել է 1733 անգամ:





Facebook
Tweet This