Քարոզչության դարաշրջան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 22, 2010 12:27

Ապրիլի 29-ից մայիսի 22-ը  «Ժառանգ» հկ-ն կազմակերպում է երեկոյան դասընթաց՝ քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները թեմայով:

Ուշադրության կենտրոնում կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության խնդիրները, սպառնալիքներն ու մարտահրավերները։ Աշխատանք կտարվի վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացման ուղղությամբ:
Ուսումնասիրվող առարկաներն են տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում, տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր և այլն։

Դասընթացը նախատեսված է 18–25 տարեկան անձանց՝ ԲՈՒՀ-երի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Մասնակիցներն ընտրվում են մրցութային սկզբունքով:

Դիմումներն ընդունվում են մինչև  ապրիլի 25-ը ներառյալ dproc@zharang. org էլ-փոստի հասցեով:  Դիմումի ձևը կարելի է ներբեռնել http://zharang. org կայքից։

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply