Միջպետական բանկի խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 22, 2010 10:38

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:

Նիստին քննարկվելու են Միջպետական բանկի խորհրդի նախագահի ընտրության, 2009 թ. բանկի գործունեության, տարեկան ֆինանսական հաշվետվության, շահույթի բաշխման, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին անցնելու հարցերը:

Հանդիպմանը կքննարկվեն Միջպետական բանկի անդամ երկրների ազգային արժույթների կիրառման վրա հիմնված վճարահաշվարկային համակարգի զարգացման, բանկի առաքելության և զարգացման գաղափարախոսության, ներդրումային գործիքների ընդլայնման հարցերը:  Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply