Բուլղարիայում ձերբակալվել է Կոսովոյի նախկին վարչապետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 24, 2009 13:11

MijazgaynԲուլղարիայում ձերբակալվել է Կոսովոյի նախկին վարչապետ Ագիմ Չեկուն, ով Սերբիայի նախաձենությամբ միջազգային հետախուզման մեջ էր:

Կոսովոյում Չեկուի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի խոսքերով` նախկին վարչապետը մի քանի ժամվա ընթացքում արդեն ազատ կարձակվի:

Սա վերջին մի քանի տարիների ընթացքում Չեկուի երրորդ ձերբակալությունն է. մինչ այդ Չեկուն արդեն ձերբակալվել էր Սլովենիայում և Հունգարիայում: Ավելին, միջազգային հետախուզման մեջ գտնվելու պատճառով Չեկուն նույնիսկ վտարվել է Կոլումբիայից, սակայն չի հանձնվել Սերբիային` վերջինիս հետ նշված երկրների համապատասխան համաձայնագիր չունենալու պատճառով:

Սերբիան Չեկուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել 2002 թ.-ին: Չեկուին մի շարք այլ ալբանացի քաղաքական գործիչների հետ միասին, որոնց թվում նաև ներկայիս վարչապետ Հաշիմ Տաչին է, Սերբիան մեղադրում է ռազմական հանցագործությունների և սերբ ժողովրդի ցեղասպանության մեջ:

DPA, Interfax գործակալություններ

Լուսանկարը` AFP

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply