Դավութօղլուն մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2010 2:46

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 22-23-ին Տալինում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը. այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական Հայեցակարգի պատրաստուման, ՆԱՏՕ-ի բարեփոխումների, նրա ընդարձակման,  գործընկերության, հրթիռային պաշտպանության ու Աֆղանստանին առնչվող հարցերը կլինեն հանդիպման օրակարգի գլխավոր թեմաները:

Արտգործնախարարների հանդիպման շրջանակում կկայանա նաև ոչ ՆԱՏՕ-ի անդամ “Միջազգային անվտանգության աջակցման ուժերի” (ISAF) երկրների մասնակցությամբ նիստ:

Նախատեսվում է Դավութօղլու երկկողմ հանդիպումները գործընկերներից մի քանիսի հետ:

Դիտվել է 2150 անգամ:
Print Friendly

Leave a Reply