Պակիստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը շարունակվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 22, 2010 1:53

Պակիստանի պաշտպանության քարտուղար գեներալ-լեյտենանտ Սեյդ Աթհար Ալիի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 21-ին մեկնել է Ադրբեջան:

Այցը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Այցի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի ու Պակիստանի միջև համագործակցության վերաբերյալ աշխատանքային հանդիպումներ:

Պակիստանի պաշտպանության նախարարությունում պաշտպանության քարտուղարը ամենաբարձր պաշտոնն է համարվում:

Նշենք, որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը և թշանամական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ: Պակիստանը չի ճանաչում նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և պնդում է ազատագրված տարածքներից ղարաբաղա-հայկական ուժերի դուրսբերման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին ադրբեջանական թեզը: Ադրբեջանն էլ իր հերթին պրո-պակիստանյան դիրքորոշում է որդեգրել Քաշմիրի հարցում:

Լինելով Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ, Պակիստանը աջակցում է Ադրբեջանին նաև միջազգային ոլորտում և մեծ “ներդրում” է ունեցել կազմակերպության համաժողներում հակահայկական որոշումների ընդունման գործում:

Ադրբեջանն ու Պակիստանը  ռազմական ոլորտում համագործակցության մասին մի շարք պայմանագրեր են կնքել:

Դիտվել է 2526 անգամ:
Print Friendly

Leave a Reply