Ֆրանսիայի իշխանությունները հերքել են «Ա330»-ի «սև արկղերի» հայտնաբերման լուրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 24, 2009 13:07
Ֆրանսիական կողմը երեկ ուշ երեկոյան հերքել է ավելի վաղ հայտնված տեղեկությունն այն մասին, թե որոնողական թիմին հաջողվել է արձանագրել հունիսի 1-ին Բրազիլիայի ափերի մոտ` Ատլանտյան օվկիանոսում, «Էյր Ֆրանս» ավիաընկերության կործանված ինքնաթիռի ինքնագրիչները:
Միևնույն ժամանակ հերքման մեջ նշվել է, որ ստացված ազդանշաններն ամենայն հավանականությամբ պատկանում են մեկ այլ սարքի: «Սև արկղերի» որոնումները հատկապես դժվարացնում են տեղանքում օվկիանոսի հատակի բարդ ռելիեֆն ու մեծ խորությունը:
Այս պահի դրությամբ հայտնաբերվել են ինքնաթիռի մի քանի բեկորներ, ինչպես նաև ինքնաթիռում գտնվող 228 մարդկանցից 50-ի աճյունները, որոնցից միայն 11-ն է նույնականացված:
AP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
