Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական | ankakh | April 21, 2010 17:10
Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն և Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:
Այնուհետև Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության Նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին






Facebook
Tweet This
Email This Post
