Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 21, 2010 14:13

Ս.թ. ապրիլի 20-ին Վարշավայի Ռեմբերտուվ թաղամասի թիվ 1 վարժարանում Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հովանավորությամբ և Լեհաստանի հայկական համագումարի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ:

Միջոցառման ընթացքում Լեհաստանի հայկական համագումարի կրթամշակութային հարցերով պատասխանատու` Մարգարիտա Յերեմյանի մեկնաբանությամբ ցուցադրվել է Հայաստանի պատմության, մշակույթի և դպրության մասին պատմող տեսաֆիլմ: Լեհ աշակերտները մասնակցել են Հայաստանին նվիրված հարց ու պատասխանի մրցույթին, որի հաղթողներն արժանացել են հուշանվերների:

Շնորհիվ վարժարանի տնօրինության և ուսուցչուհիներ` Մալգոժատա Քսենժիցկայի ու Իոլանտա Վայցեխովսկա-Վարուտայի շահագրգիռ վերաբերմունքի, կրտսեր դասարանի աշակերտները դրսևորել են իրենց քաջ իմացությունը Հայաստանի անցյալի ու ներկայի մասին, կատարել հայերեն լեզվով երգեր:

Աշակերտների խնդրանքով դեսպան Գալոյանը հարցազրույց է տվել վարժարանի շաբաթաթերթին:

Դիտվել է 1718 անգամ:
Print Friendly

Leave a Reply