Դժվարին փորձություն Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2010 14:08

Առաջիկայում  Երևանում անցկացվելու է թենիսի Դևիսի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 2-րդ խմբի կանանց մրցաշար, որում կարողությունները կփորձի մեր երկրի ընտրանին:

Ստուգատեսը կկայանա մայրաքաղաքի թենիսի և ֆիտնեսի «Օրանջ» ակումբում: Հայաստանի մարզուհիներից բացի, կմասնակցեն նաև Հունաստանի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները:

Ապրիլի 27-ին  կկայանա մասնակից թիմերի վիճակահանությունը:  Իսկ ապրիլի 28-30-ը հավաքականները հարաբերությունները կորոշեն կորտերում: Առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան խաղալու 1-ին խմբում: Ի դեպ, 2009-ին  Հայաստանի հավաքականը, հանդես գալով 3-րդ խմբում, առաջին տեղն էր զբաղեցրել և տեղափոխվել էր 2-րդ խումբ: Այնպես որ, մեր երկրի թենիսիստուհիներին տանը դժվարին փորձություն է սպասում:

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply