Հայաստանի մարմնամարզիկները մնացին տանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2010 14:04

Հայաստանի մարմնամարզության հավաքականն այդպես էլ չկարողացավ մեկնել Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքը, որպեսզի մասնակցի ապրիլի 22-ին մեկնարկելիք այս մարզաձևի Եվրոպայի առաջնությունը: Բանն այն է, որ, Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով, եվրոպական ավիաընկերությունները դեռևս չեն կարողանում կանոնավոր ինքնաթիռային չվերթներ իրականացնել: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչները միակ տուժողը չեն: Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի , Վրաստանի և մի շարք այլ երկրների հավաքականները:Ստեղծված իրավիճակի պատճառով  Եվրոպայի այս մարզաձևի ֆեդերացիան որոշել է պատժամիջոցներ չկիրառել այն թիմերի նկատմամբ, որոնք չեն  հասնել մրցավայր: Կատարվածը ցավալի է, քանի որ Եվրոպայի մեծահասակաների  առաջնությանը զուգահեռ անցկացվելու են նաև երիտասարդների առաջնություն, որում խաղարկվելու են ամռանը  Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպաիական խաղերի ուղեգրեր: Հայաստանից, բացի մեր մեծահասակ  երկու մարմնամարզիկներից, նախապատրաստվել էին մասնակցելու էին երկու երիտաասարդներ, որոնք իրատեսական հնարավորություններ ունեին պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի արժանանալու:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply