Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի Միխայիլ Սահակաշվիլին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 20:05

sahakashviliՎաղը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Երեկոյան ՀՀ նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի անունից, ի պատիվ Վրաստանի նախագահի և տիկնոջ, կմատուցվի պաշտոնական ընթրիք:

Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետև Երևանի պետական համալսարանում Միխայիլ Սահակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply