Փոխատեղում ֆուտբոլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 21, 2010 13:56

Ֆուտբոլի Եվրոպայի  2012-ի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում ընդգրկված Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները փոխատեղում են կատարել: Եվ ահա, ֆուտբոլի Հայաստանի ընտրանին 2011-ի մարտի 26-ին նախատեսված հանդիպումը կանցկացնի ոչ թե մրցակցի հարկի տակ` ինչպես նախատեսված էր սկզբում, այլ սեփական խաղադաշտում: Իսկ հունիսի 4-ին մրցակիցները կխաղան ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում: Ինչպես հայտնի է, փոխատեղումն ընդունված է շախմատում, սակայն պարզվում է, որ մրցակիցների փոխհամաձայնությամբ կարելի է այն կատարել նաև ֆուտբոլում:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply