Թուրքիան ԵՄ-ից հավաստիացումներ է ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մայիսի 21, 2009 13:08
Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը, ինչպես նաև ԵՄ նախագահող ներկայիս և հաջորդ երկրների ղեկավարությունը հավաստիացրել են Թուրքիային, որ վերջինիս ԵՄ լիիրավ անդամակցության մասին որոշումն անփոփոխ է, չնայած Ֆրանսիայի և Գերմանիայի վերջերս արված հայտարարությանը: ԵՄ ներկայացուցիչները մասնավորաբար ընդգծել են, որ Թուրքիայի անդամակացությունը «բխում է ԵՄ հիմնարար շահերից», թեև դրա գործընթացը երկար տարիներ կպահանջի: Նրանք նաև Անկարային կոչ են արել շարունակել իրականացել դրա համար անհրաժեշտ բարեփոխումները:
Euobserver.com
Լուսանկարը` Եվրոպական հանձնաժողովի
Դիտվել է 1284 անգամ:





Facebook
Tweet This