Մոսկվայում անհայտ անձինք գնդակահարել են գործարար Ռոբերտ Մարգարյանին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 21, 2010 12:00

Երեքշաբթի երեկոյան Մոսկվայում անհայտ անձինք գնդակահարել են «Ալիգաշա» մանկական կոշիկի արտադրության ֆիրմայի հիմնադիր Ռոբերտ Մարգարյանին: Այդ մասին այսօր ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոն:

Քննչական մարմիններն սպանության փաստով հարուցել են քրեական գործ: «Քերական գործը հարուցվել Է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (մեկ մարդու սպանություն)»,- ասել Է Մարչենկոն: Ըստ քննության տվյալների՝ երեքշաբթի օրը ժամը մոտավորապես 23.30-ին Վեշնյակովսկայա փողոցի թիվ 3 տուն հասցեում, որտեղ ապրում Էր Մարգարյանը, անհայտ անձը յոթ անգամ կրակել Է նրա վրա, դրանցից չորսը՝ գլխին: Ինչպես լույս չորեքշաբթի օրվա գիշերը ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի աղբյուր, երկու անհայտ անձինք վազելով մոտեցել են գործարարին, երբ նա մտնում Էր մուտք, եւ մի քանի անգամ կրակել ատրճանակներով:

Հսկիչ կրակոց կատարելով գլխին՝ հանցագործները փախել են: Հանցագործության վկայի խոսքով, հարձակումը կատարել են 25 – 30 տարեկան երկու երիտասարդներ, որոնցից մեկը հագած Է եղել սեւ կաշվե բաճկոն՝ շագանակագույն ներդիրներով: Ըստ աղբյուրի տվյալների՝ հանցագործության վայրում քննիչները հայտնաբերել են խլացուցիչով ատրճանակը, որը ներկայումս հետազոտվում Է:

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply