Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 21, 2010 12:33

Նախագահը շրջել է էլեկտրակայանի տարածքում, ծանոթացել էներգաբլոկի շահագործման տեխնիկական փուլերին:

Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 247 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ:

Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիությունը , նվազեցնելու էլէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ջերմաէլեկտրակայանը կունենա զգալիորեն ցածր արտանետումներ:-

Դիտվել է 1555 անգամ:
Print Friendly

Leave a Reply