8-ամյա երեխան ընկել է ջրանցքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 21, 2010 12:18

Երեկ երեկոյան փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել:
Դեպքի վայր է ժամանած փրկարարական ջոկատը պարզել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ջրանցքն է ընկել Հայաստան հյուր եկած ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինան:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փակվել են ջրարգելակները, ջրի ներհոսքը դեպի ջրանցք` կասեցվել:
Մինչեւ ժամը 21.13-ն իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Այսօր առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply