Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես:

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 20, 2010 23:00

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ցուցահանդես: Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում, ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան, մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով:

ՍայաթՆովայի մահվան 250-ամյա տարելիցին նվիրված` ՍայաթՆովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում /ժյուրիի կազմում էին Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը/ Հրաչյա Ռուխկյանը արժանանում է առաջին մրցանակի: Նկարչի վրձնին են պատկանում Վարպետի հորդորով ստեղծված <<Բույլ հանճարաց>> նկարաշարը. Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ …: Նա Ավետիք Իսահակյանի խորհուրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով և վրձնել 120 եկեղեցի: Նկարչի նվիրատվությամբ իր 60 աշխատանքները գտնվում են Արցախի պատկերասրահում

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply