Ներկայումս կառուցվում է Երևան-Սևան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 114 կմ-ի վրա սողանքի պատճառով քանդված հատվածը շրջանցող ժամանակավոր ճանապարհ:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2010 21:49

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են “Ամարասշին” ընկերության կողմից` եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ժամանակավոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ իրականացվել են նաև հիմնական` նոր ճանապահի կառուցման նախագծային աշխատանքները, որոնց արդյունքում առաջարկվել է 4 տարբերակ: Դրանցից մեկի ընտրությունից հետո կսկսվեն հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները և կավարտվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բնակչության շրջանում նախազգուշական աշխատանքներ են տարվում:

Ինչ վերաբերում է Երևան-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի 34 կմ-ի վրա գարնանային վարարումների պատճառով փլուզված հատվածին, ապա քանդված ճանապարհահատվածի երկայնքով Դեբեդ գետի ափամերձ տարածքում պաշտպանիչ աշխատանքներ են իրականացվել, և ճանապարհը դարձել է անցանելի` մեկ մեքենայի համար: Գետի վարարումը դադարելուց հետո կսկսվեն նաև այդ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատաքները:

Բացի վերոնշյալ խնդրահարույց ճանապարհահատվածներից, հանրապետության միջպետական ճանապարհներին առկա են նաև 4 խոշոր վթարներ, այդ թվում` Գորիսի ճանապարհի 2 հատվածներում, Գյումրի-Ամասիա, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում:

Տեղեկացնենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սկսվել է միջպետական ճանապարհների գնահատման գործընթաց /այդ թվում` ճանապարհների միջամտություն, սողանքային երևույթներ, ծանրաքարշ բեռնատար մեքենաների ճանապարհային վճարների վերանայման խնդիր և այլն/ և մշակվում է նորմատիվային ակտ` նման դեպքերում համապատասխան կառույցներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ գործընթացն ավարտելուց հետո կկազմվի միջպետական ճանապարհների ընդհանուր պահպանման, սպասարկման, վերականգնման ծրագիր և կներկայացվի կառավարության քննարկմանը:

Բացի այդ, նմանատիպ երևույթներն արագ վերացնելու նպատակ

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply