Թուրք հայտնի մտավորականները կոչ են անում ապրիլի 24-ին հավաքվել և սգալ Մեծ Աղետի զոհերի հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2010 20:32

Թուրք հայտնի մտավորականները ապրիլի 24-ի կապակցությամբ հանդես են եկել կոչով` ապրիլի 24-ին հավաքվել և միասին սգալ 1915-ի զոհվածների համար:

Կոչի մեջ նշվում է. «1915-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 13 միլիոն էր, այս հողերում 1.5-2 միլիոն հայ էր ապրում: Թրակիայում, Էգեյան հատվածում, Ադանայում, Մալաթիայում, Վանում, Կարսում, Սամաթիայում, Շիշլիում և այլուր: Նրանք մեր թաղամասերի ընկերներն էին`մեր դերձակները, ոսկերիչները, կոշկակարները, ջրաղացպանները, դասընկերները, ուսուցիչները, սպաները, զինվորները, պատգամավորները, պատմաբանները, կոմպոզիտորները…: Մեր դռնկից հարևաններն էին, մեր հոգսերի կիսողները: 1915-ի ապրիլի 24-ին նրանց սկսեցին աքսորել: Նրանց կորցրեցինք: Արդեն չկան: Մեր մեջ չկա այդ մեծամասնությունը: Նույնիսկ նրանց գերեզմանները չկա: Սակայն մեր խղճի մեջ առկա Մեծ Աղետի Մեծ Ցավը 95 տարի է գոյություն ունի և ավելի է մեծանում: Մենք կոչ ենք անում այն բոլոր թուրքերին, ովքեր իրենց սրտում զգում են այդ Մեծ Ցավը, 1915-ի զոհերի հիշատակի առաջ խոնարհվել: Սև զգեստներով, անձայն, վառվող մոմերով ու ծաղիկներով…: Որովհետև այդ ցավը` ՄԵՐ ցավն է: Այդ սուգը` ԲՈԼՈՐԻՆՍ:

Հավաքվում ենք` ապրիլի 24-ին, 19:00-ին, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում»:

Կոչի հեղինակներն են` հայտնի մտավորական Բասքըն Օրանը, իրավապաշտպան Ֆեթիյե Չեթինը, հայտնի պատմաբան Նեշե Դյուզելը, Թուրքիայի Մարդու իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, թուրքական խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասը և այլոք: ենք:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply