20 միլիոն եվրոյի վարկային ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի հիփոթեքային շուկան
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 20, 2010 20:09
Գերմանական KFW բանկի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ապրիլի 19-ին կնքվել է 20 միլիոն եվրոյի չափով վարկի տրամադրման մասին պայմանագիր։ Վարկն իրացվելու է Գերմանա-հայկական հիմնադրամի «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում և նպատակ ունի խթանել Հայաստանի հիփոթեքային շուկան։
Սա շարունակվող ծրագիր է։ 2006 թվականի մարտին և 2007-ի դեկտեմբերին գերմանական KFW բանկի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև կնքվել էին համապատասխան պայմանագրեր, որոնցով Հայաստանի կենտրոնական բանկին վեցական միլիոն եվրոյի 2 մասնաբաժիններով վարկեր էին տրամադրվել։
Ներկայիս 20 միլիոն եվրոյի վարկը, ըստ Կենտրոնական բանկի հաղորդագրության, տրամադրվելու է 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ պայմաններով։ Վարկը նախատեսվում է ամբողջությամբ օգտագործել առաջիկա 3 տարիների ընթացքում։
Գերմանա-հայկական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից և զբաղվում է գերմանական KFW բանկի տրամադրած վարկային ծրագրերի կառավարմամբ։ Հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենյակի տնօրեն Գևորգ Թումանյանի մեկնաբանությամբ, այս ծրագիրը ուղղված է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանի բավականաչափ պասիվացած հիփոթեքային շուկայի աշխուժացմանը։
«Ճգնաժամի հետևանքով ժողովրդի մոտ առաջացավ բացասական սպասումներ [դրամի] փոխարժեքի մասով։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի մեծ մասը իրականացվում է արտարժույթով։ Այս անկայունության վիճակը և բացասական սպասումները նպաստեցին, որ պասիվանա շուկան», նշեց Գևորգ Թումանյանը՝ հավելելով. – «Այս ծրագիրը իրականացվում է ամբողջովին դրամով, ինչը կնպաստի այդ պասիվությունից դուրս գալուն»։
Ինչ վերաբերում է հիպոթեկային շուկայի առավել էական գործոններից մեկին` սպառողի գնողունակության բարձրացմանը, ապա, ըստ Գևորգ Թումանյանի, այս ծրագիրը դրա հետ անմիջական առնչություն չունի. – «Գնողունակությունը ընդհանուր առմամբ, [ծրագիրը] երևի, չի բարձրացնի, որովհետև սրա նպատակը մի փոքր ուրիշ է: Բայց անուղղակի ձևով՝ հնարավոր է»:
Գերմանա-հայկական հիմնադրամի գրասենյակի տնօրենը հայտնեց, որ KFW-ն իր գործընկեր առևտրային բանկերին, որոնցից են, օրինակ, «Արարատբանկ»-ը, «Հայէկոնոմբանկ»-ը, «Առէկսիմբանկ»-ը և «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն, վարկերը տրամադրում է 8,25 տարեկան տոկոսադրույքով։ Առևտրային բանկերը, իրենց հերթին, հիպոթեկային վարկերը սպառողին են տրամադրում տարեկան 12-16 տոկոսադրույքով։
«Արարատբանկ»-ից հայտնեցին, որ կախված որոշակի պայմաներից, իրենց տրամադրած հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը տատանվում է տարեկան 12-14-ի սահմաններում։ «Բիբլոս Բանկ Արմենիա»-ից ասացին, որ տոկոսադրույքի տատանման միջակայքն իրենց մոտ 12-ից մինչև 15-ն է։
«Նույնիսկ նպաստավոր պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելու դեպքում մարդկանց մոտ անհանգստություն կա՝ կկարողանա՞ն իրենք տարիների ընթացքում կատարել իրենց պարտավորությունները», – ասաց նա՝ հիշեցնելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի հիպոթեկային շուկան բավականաչափ ակտիվ էր, վարկերը տրամադրվում էին նույն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ավելի բարձր տոկոսադրույքներով։
Այն ժամանակ, նրա խոսքով, դրան մեծապես նպաստում էին սպառողների դրական սպասումները և ապագայի քիչ թե շատ կանխատեսելի լինելու հանգամանքը։
KFW-ի տրամադրած և առհասարակ հիպոթեկային շուկայի ակտիվացմանը միտված վարկերի առնչությամբ փորձագետն ասաց. – «Վարկերը, իրարկե, եթե պայմանները գրավիչ են, ինչ-որ չափով կնպաստեն շուկային, բայց հիմնական գործոնը դա տնտեսական ստաբիլությունն է»:
Սպառողների գնողունակության բարձրացումը, ըստ փորձագետի, շատ ավելի ընդգրկուն խնդիր է և կապված է տնտեսության ընդհանուր զարգացման հետ:
Մարդկանց դրական սպասումների համար հիմք, ըստ Գերմանա-հայկական հիմնադրամի գրասենյակի տնօրեն Գևորգ Թումանյանի, այնուամնայնիվ, կա։ Դատելով հիմնադրամի ծրագրերի ցուցանիշներից, հիպոէթեկային շուկայի պասիվության նվազագույն կետն արդեն անցել





Facebook
Tweet This