Հայաստանի նախագահը Մոսկվա է մեկնել Եվրոպայից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 20, 2010 17:45

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք է մեկնել Եվրոպայից, որտեղ անցկացնում էր իր կարճատեւ արձակուրդը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

«Այո, ՀՀ նախագահի կարճատեւ արձակուրդն ավարտվել է: Ինչպես գիտեք, ապրիլի 20-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Նկատի ունենալով, որ հրաբխային ամպամածության հետեւանքով փակվել էր եվրոպական երկրների մեծ մասի միջեւ օդային հաղորդակցությունը, ՀՀ նախագահը ՌԴ է մեկնել ուղղակիորեն Եվրոպայից»,- նշել է Արզումանյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին կայանալու է Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ըստ Արզումանյանի՝ նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Երեւան:

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply