Այսօր Բաքու Է ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի …

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 20, 2010 15:55

Այսօր Բաքու Է ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Պատասխանելով հանրային հեռուստաալիքի հարցերին՝ նա հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները սրընթաց զարգանում են:

Իգոր Պոպովը ռուսաստանցի կադրային դիվանագետ Է: Նա դիվանագիտական տարբեր պաշտոններ Է զբաղեցրել ՌԴ-ի արտգործնախարարության կենտրոնական աշխատակազմում և արտասահմանում: Ռուսաստանի դեսպանն Է եղել Մոզամբիկի Պանրապետությունում և համատեղության կարգով՝ Սվազիլենդի Թագավորությունում: Վերջին ժամանակներս նա զբաղեցնում Էր ՌԴ-ի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:

Պոպովը խոստացել Է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար՝ շարունակելով իր նախորդի՝ Յուրի Մերզլյակովի գործը: Պոպովը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի Է և չի փոխվել Ռուսաստանից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակմամբ:

Այսօր Իգոր Պոպովին Ադրբեջանի ղեկավարությանը կներկայացնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նրան նախորդած Յուրի Մերզլյակովը: Ինչպես ասել Է Մերզլյակովը, Բաքվում իրենք «բավականին լուրջ քննարկումներ» կանցկացնեն: ԱՄՆ-ից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Բաքու կժամանի առաջիկա ժամերին: Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասյեի ժամանումը չի սպասվում:
Ադրբեջանի մայրաքաղաք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահների այցը մեկօրյա Է: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, այցի շրջանակներում սպասվում են համանախագահների հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Դրանց ընթացքում քննարկումներ կանցկացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

Դիտվել է 1734 անգամ:
Print Friendly

Leave a Reply