Ամուսինը ննջասենյակում սպանել է կնոջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2010 15:10

Այս տարվա հունվարի 1-ից ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպք, բացահայտվել է 3-ը. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 754 դեպք, բացահայտվել է 676-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք։

Ապրիլի 17-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 1951 թ. ծնված Մարինե Ավետիսյանն իր տանն անգիտակից վիճակում պառկած է:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Մ. Ավետիսյանի դիակը` կրծքավանդակի մասում դանակի բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը, տան ննջասենյակում կնոջը սպանել է ամուսինը` 1950 թ. ծնված Վլադիմիր Զ.-ն: Վերջինս ձերբակալված է , և կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply