Հանրային խորհրդում կստորագրվի հեռուստառադիոհեռարձակողների Խարտիան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 20, 2010 15:11

Հայաստանում գործող 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ ապրիլի 21-ին Հանրային Խորհրդում և նրա նախաձեռնությամբ կստորագրեն ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների էթիկայի սկզբունքները Խարտիան:

Ստորագրման արարողությունը նախատեսված է ապրիլի 21ին, ժամը 15:00-ին, ՀՀ հանրային խորհրդում. ՙԷրեբունի պլազա՚ հյուրանոցի դահլիճ: Ներկա են լինելու ՀՀ հանրային խորհրդի անդամները, Հայաստանում գործող 16 հեռուստաընկերությունների ղեկավարներ, տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ:

Խարտիայի նախագիծը մշակել է Հանրային խորհրդի հայկական հեռուստաեթերի հաղորդումների մոնիթորինգի և խորհրդատվության մշտական հանձնախումբը: Այն վերջնական փաստաթուղթ է դարձել հաշվի առնելով հեռուստաընկերությունների դիտողություններն ու առաջարկությունները:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply