Հեռուստատեսության ազդեցության հնարավորությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2010 13:44

ԱՄՆ-ում, 1960-ականներից սկսած, հեռուստաեթերի ուսումնասիրություններն ապացուցել են, որ հեռուստատեսությունը բոլոր դեպքերում ներկայացնում է կեղծ իրականություն: Օրինակ, ուսումնասիրությունների շրջանում ԱՄՆ հեռուստաեթերում ագրեսիվ գործողությունների է դիմել ցուցադրվող կերպարների 50 տոկոսը, իսկ համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների՝ նույն ժամանակահատվածում ագրեսիվ քայլերի է դիմել ամերիկացիների միայն 1 տոկոսը:

Մեդիա մեկնաբան Մ.Մաքկլուենի կարծիքով` հեռուստատեսությունն ազդում է` անկախ իր բովանդակությունից: «Հեռուստատեսության ազդեցությունը շատ դժվար է գիտակցել, որովհետև այն ազդել է մեր կյանքի բոլոր` անձնական, սոցիալական, քաղաքական ոլորտների վրա»:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply