Լույս կտեսնի նոր Կարմիր գիրք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2010 16:01

Առաջիկայում լույս կտեսնի Հայաստանի նոր բուսական և կենդանական աշխարհների Կարմիր գիրքը: Բնապահպանության նախարարությունն արդեն հարթել է գրքերի տպագրության ֆինանսական խնդիրը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ սա ՀՀ խորհրդանիշերով առաջին Կարմիր գիրքն է լինելու/նախկինը հրատարակվել է խորհրդային տարիներին/: Բուսական կարմիր գրքում ներառված է լինելու նաև սնկերին վերաբերող բաժին, իսկ կենդանական Կարմիր գրքում էլ ներառվել են վտանգված շատ կենդանատեսակներ:

Դիտվել է 2833 անգամ:
Print Friendly

Leave a Reply