Ուսումնասիրվում են Հայաստանում ուրանի պաշարները
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | ապրիլի 19, 2010 15:39
«Ուսումնասիրություններից և գիտական քննարկումներից հետո պարզ կդառնա ուրանի պաշարների ծավալը Հայաստանում և այդ հանքերի օգտագործման հեռանկարը»,- ասաց այսօր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ուրանի հանքավայրերի շահագործման մասին խոսելը դեռևս վաղ է: «Այս պահի դրությամբ իրականացվում է ուրանի հանքավայրերի վերաբերյալ նախկին արխիվային նյութերի ուսումնասիրություն»,- ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ ուրանը վտանգավոր է միայն հարստացման ժամանակ:
Դիտվել է 1898 անգամ:





Facebook
Tweet This