Հայաստանի սամբիստների հարուստ ավարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2010 15:28

Հունաստանի Սոլոնիկ քաղաքում ավարտված սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանոր հաշվով նվաճեցին 7 մեդալ:

Բոլորից հաջող հանդես եկավ երիտասարդ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, որը 52 կգ քաշայինների պայքարում, հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Արմեն Անտոնյանը (57 կգ), Արմեն Ադամյանը (68 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Արտուշ Մկրտչյանը (+100 կգ): Պատանիների առաջնությունում նույնպիսի պարգևի արժանացավ Ալեքսանդր Բալայանը (56 կգ): Իսկ ահա, Մհեր Կարապետյանը (75 կգ), պարտվելով միայն  եզրափակչում, բավարվեց արծաթե մեդալով:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply