«Հայաստան« համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ներկայացուցչությունը….

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2010 15:15

Ս.թ.ապրիլի 10-ին և 11-ին ՙ«Հայաստան՚«համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ներկայացուցչությունը հյուսիսային Հունաստանի Գոմոթինի և Տեր Զաքարյան հայկական կենտրոններում հանդիպումներ է ունեցել հունահայ համայնքի միջթաղային և թաղային խորհուրդների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր հունահայ համայնքին ներկայացնել Հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ տարվա հիմնական ծրագրերն ու ուղղությունները, ինչպես նաև ներգրավել համայնքին Շուշիում նախատեսվող բարեկարգման աշխատանքներում:

Հանդիպումների ժամանակ ներկաները դիտեցին տեսանյութեր Հիմնադրամի կատարած աշխատանքների և Շուշիում ներկայումս իրականացվող ծրագրերի մասին:

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով նույնպես ներկա էր հանդիպումներին, բարձր գնահատեց Հիմնադրամի դերը Հայաստանի սոցիալտնտեսական կյանքում և յուրաքանչյուր հայի մասնակցության կարևորությունը հայրենաշինության գործում:

Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր Կարապետյանն իր խոսքում ևս անդրադարձավ հայերի համախմբված մասնակցությանը դրամահավաքին:

Հանդիպումների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու առաջարկություններ Հիմնադրամի առաջիկա միջոցառումների կազմակերպման մանրամասների առնչությամբ:

Ի դեպ, սույն թվականի նոյեմբերի 7-ին Հունաստանում կայանալիք հեռախոսամարաթոնը կլինի նորաստեղծ տեղական մարմնի առաջին համակարգված դրամահավաքը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply