Մհեր Ենոքյանը՝ Ինքնագիր բլոգում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2010 15:35

Մհեր Ենոքյանը 18 տարեկանում և 16 տարի անց նրա լուսանկարը` հրապարակված փախուստից հետո

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը «Անկախ» Ինքնագիր բլոգի հայտարարած պատմվածքների մրցույթին է ներկայացրել «Իրական պատմություն» վերնագրով մի պատմվածք, որտեղ նա պատմում է բանտից փախնելուց հետո՝ ազատության մեջ անցկացրած 20 օրերի մասին:

Ապրիլի 21-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի կունենա  Մհեր Ենոքյանի դատը՝  2009թ. դեկտեմբերին փախուստի համար:

Մհեր Ենոքյանը  առաջին անգամ Գորիսի բանտից` 2004թ դեկտեմբերի 9-ին, երկու անգամ էլ բռնվում է քաղաքի կենտրոնում:

Նա բանտում է արդեն  14 տարի: Կալանավորվել է, երբ  19 տարեկան էր, բժշկականի ստոմատոլոգիական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող: Մհերը դատապարտվել է մահապատժի իր ընկերոջը սպանելու մեղադրանքով, իսկ 2003 թ. մահապատիժը վերացնելուց հետո նրա պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

Դիտվել է 2536 անգամ:
Print Friendly

Leave a Reply