Իրանում խոզի գրիպի առաջին դեպքն է հայտնաբերվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 23, 2009 18:06

pig-kisserwegwegԽոզագրիպի H1N1 վիրուսով վարակակիրների թիվը 3 օրվա ընթացքում ավելացել 7.837ով՝ հասնելով 52.160-ի: Կտրուկ աճել է նաև մահացությունների թիվը՝ 3 օրվա ընթացքում ավելանալով 51–ով: Ընդհանուր առմամբ, մինչև հիմա խոզի գրիպից մահացել է 231 հոգի:

Ընդլայնվել է նաև վիրուսի տարածման աշխարհագրությունը: 2009թ. հունիսի 22-ի դրությամբ մարդկանց շրջանում հարուցված խոզի գրիպի դեպքեր են գրանցվել 94 երկրներում:

Նոր տեսակի A/H1N1 գրիպով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել նաև Իրանում:

Վտանգավոր վիրուսը հայտնաբերվել Է 16-ամյա իրանցի մի դեռահասի մոտ, որը ժամանել Է ԱՄՆից: «Երկիր ժամանելուց հետո այդ մարդը, որի մոտ շնչառական ինֆեկցիայի ախտանշաններ են հայտնվել, ուղարկվել Է հետազոտման, և անալիզը հաստատել Է A/H1N1 վիրուսի առկայությունը»,-ասված Է Իրանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Ներկայում հիվանդն անհրաժեշտ բուժընթաց Է անցնում և արդեն ապաքինվում Է: «Ընդհանուր առմամբ հիվանդի վիճակը գնահատվում Է բավարար»,-նշվում Է նախարարության հաղորդագրության մեջ:

Հայաստանում մարդկանց շրջանում H1N1 վիրուսով հարուցված գրիպի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է: Հանրապետությունում շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply