Գրքեր Հայաստանի համայնքային գրադարաններին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2010 13:40

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի ավելի քան 6000 հրատարակություն նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին` համայնքային գրադարաններին բաշխելու նպատակով:
Այս նախաձեռնությանն աջակցում են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ համատեղ «Ազգային գրադարանային շաբաթվա» (ապրիլի 12-19) ու Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա (ապրիլի 23) շրջանակներում:
Դաֆինա Գերչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասաց. «Համայնքային գրադարանները Հայաստանի որոշ քաղաքներում հաճախ միակ մշակութային կենտրոններն են և նրանք ֆինանսավորման ու նոր գրականության կարիք ունեն: Այս գրադարանների բարդ իրավիճակը ՄԱԿ ՀՏՎ-ի ուշադրության կենտրոնում է և մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի ազգային գրադարանի և գրադարանային ասոցիացիայի ջանքերին: Այժմ լրագրողները, ուսանողները, տեղի իշխանություններն ու հետազոտողները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ՄԱԿ-ի հայերեն, անգլերեն, ռուսերեն հրատարակություններին:»
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ընդգծեց. «Շնորհակալ ենք ՄԱԿ ՀՏՎ-ին մեզ միանալու և գրքի այս հիանալի նվիրատվությունը կազմակերպելու համար: ՄԱԿ ՀՏՎ-ի նվիրատվությունը համայնքային գրադարաններին շատ արժեքավոր է, քանի որ այս գրադարանները միշտ նոր նյութերի կարիք ունեն և համայնքների բնակիչները հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների մատչելիության հնարավորություն չունեն»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր գործակալությունները, հիմնադրամներն ու ծրագրերը մասնակցեցին այս կոչին ու նվիրեցին գրքեր համայնքային գրադարանների համար: Ազգային գրադարանի «Շրջիկ գրադարան» ավտոբուսը եկավ ՄԱԿ-ի շենք` նվիրատվությունը ստանալու:
Հայաստանի ՄԱԿ ՀՏՎ-ն նաև նպաստել է ՄԱԿ-ի 2 ավանդապահ գրադարանների ստեղծմանն ու հետագա գործունեությանը Հայաստանում. մեկը Հայաստանի Ազգային գրադարանում, մյուսը` Երևանի պետական Համալսարանում:

Դիտվել է 2219 անգամ:
Print Friendly

Leave a Reply