Պայթյուններ Իրաքում. զոհվել է 33 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 23, 2009 17:50

iraq33 մարդ է զոհվել և 3 ամերիկացի զինվորական ծանր վիրավորվել Իրաքի տարբեր քաղաքներում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու Աբու Ղրեյբում ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 13 մարդ: Բաղդադի պետական համալսարան գնացող 3 ուսանողներ նույնպես զոհվել են: Ըստ արաբական մամուլի` պայթյունները նախորդել են Իրաքի մեծ քաղաքներից ամերիկյան զորամիավորների` ընթացիկ ամսվա ավարտին սպասվող նահանջին: Իրաքի Անվտանգության ուժերը մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին պայթյունները կազմակերպելու մեջ:

Al-Jazeera

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply