Ֆոտոցուցահանդեսի մասնակցություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2010 11:44

ՄԻԺԻ –ը  հայտարարում է «Իրավունքը նվաճվում է» խորագրով ֆոտոցուցահանդես:

Իրավունքների մասին պետք չէ լռել: Իսկ իրավունքների պաշտպանության մասին խոսելուց առաջ, նախ անհրաժեշտ է նվաճել դրանք:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստագրական կամ գեղարվեստական լուսանկարներ, որոնք վերաբերում են  խոսքի ազատության, խաղաղ երթերի, ցույցերի, հանրահավաքների և  պետության կառավարմանը մասնակցելու իրավունքներին:

Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել ապրիլի 30-ին ժամը 16:00-20:00-ը, Սիրահարների զբոսայգում:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 5 լուսանկար: Լուսանկարների չափսը հիմնականում պիտի հարմար լինի 21×29 (A4) ֆորմատի որակյալ տպագրության համար, առնվազն 3-3.5 Mega-pixel խտության:

Լուսանկարների հետ միասին պետք է ներկայացվի դիմորդի/լուսանկարչի անուն-ազգանունը, հեռախոսն ու էլ. փոստը, համառոտ տեղեկություն` երբ և որտեղ է լուսանկարը նկարվել և թե վերը թվարկված երեք թեմաներից որին է մասնավորապես վերաբերում լուսանկարը:

Լուսանկարները կարելի է ուղարկել info@idhr.am և idhrcucahandes@yahoo.com էլ. փոստի հասցեներին:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply