Ջախջախիչ հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2010 12:39

Երևանի մարզահամերգային համալիրում անցկացվող  տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության C դիվիիոնի B խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականը 15:0 արտասովոր հաշվով  առավելության հասավ Մոնղոլիայի ընտրանու նկատմամբ: Այդպիսով, մեր երկրի ներկայացուցիչները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան և վստահորեն գրավեցին առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Հյուսիսային Կորեայի հավաքականը: Այս երկու թիմերն էլ վճռակն խաղում կվիճարկեն B դիվիզիոնում հանդես գալու իրավուն տվող ուղեգիրը: Բացի այդ, հաղթողը կխաղա օլիմպիական խաղերի մրցաշարի ընտրական փուլում:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply